Հարց. Պարո՛ն Մնացականյան, նախ շնորհակալ եմ մեզ միանալու համար, և առաջին հարցը: Ինչպե՞ս են ընթանում բանակցությունները Վրաստանի ղեկավարության հետ:

Զոհրաբ Մնացականյան. Շատ ջերմ և շատ պրագմատիկ:

Հարց. Օրակարգային հարցերը արդեն պա՞րզ են, կա՞ արդեն համաձայնություն որոշակի համաձայնեցված հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, ամենակարևոր համաձայնություններն այն են, որ բավական պրագմատիկ ձևով երկու վարչապետերը համակարծիք էին, որ մենք ունենք համապատասխան կառույցներ, որոնց շրջանակներում մենք քննարկում ենք մեր ողջ երկկողմ օրակարգը, և այդ շրջանակների մեջ նպատակ ունենք գնահատելու այն ծրագրերը, որոնք արդեն ընթանում են, գնահատելու դրանց ընթացքը, գնահատելու տարբեր խնդիրներ, որոնք կապված են դրանց հետ, գնահատելու այն նոր աշխատանքները, այն նոր ծրագրերը, որոնք մենք կարող ենք ի հայտ բերել և մեր օրակարգում ընդգրկել: Եվ նաև ավելի երկարաժամկետ ռազմավարական ուղեցույց ունենալ մեր երկկողմ հարաբերություններում:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, անցած շաբաթ ակտիվ քննարկում էր աբխազական երկաթգծի բացման հնարավոր հանգուցալուծումը: Ռուս-վրացական բանակցություններ են տեղի ունենում: Արդյո՞ք շոշափվել է այս երկաթգծի բացման հեռանկարը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք հիմա տեղեկանում ենք՝ ինչպես է այդ գործընթացը գնում, այն դեռևս ընթացքի մեջ է:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, վաղը նախատեսված է վարչապետի այցը Ջավախք, ինչը նման մակարդակով առաջին այցն է տարածաշրջան վերջին մոտ քսան տարվա ընթացքում: Այցը ճանաչողակա՞ն է, թե կփորձեք տեղում որոշակի առումով լուծել ջավախահայության խնդիրները:

Զոհրաբ Մնացականյան. Այդ հարցը ընդհանուր մեր մեծ օրակարգի հարցերից մեկն է, և շատ հատկանշական և խորհրդանշական է, որ երկու վարչապետերը, երկու կառավարություններն ունեն բավական տրամադրվածություն և միասին նպատակաուղղված աշխատանք տանելու մտադրություն: Այդ այցելությունը Ջավախք նաև ցույց է տալիս երկու կառավարությունների ղեկավարների մտադրությունները:

Մանրամասն՝ տեսանյութում