Խզվածք կա փորձաքննության եզրակացության և իրական գործունեություն ծավալելու միջև, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հանքերի շահագործման մասով ստուգումներ անցկացնելու որոշում կայացվեց։ 

Հարցին, թե ստուգվելու են նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող հանքերը, նախարարը պատասխանեց, որ  որևէ տարբերակում չի դրվելու,անկախ նրանից, թե ում է պատկանում հանքը՝ այնտեղ ստուգումներ են իրականացվելու։