Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

«Սասնա ծռերին» աջակցելու համար մեղադրվող Մանվել Աթոյանն ազատ արձակվեց 1 մլն գրավի դիմաց։ Իսկ «Սասնա ծռեր»–ի գործով 9 կետով մեղադրվող Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը կալանքը փոխելու միջնորդությունը մերժվեց: Ավելի վաղ կալանքը ստորագրությամբ էր փոխարինվել ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի դեպքում:

Մանրամասն՝ տեսանյութում