Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է Սիրիայի բանակի հարձակման փաստը Իդլիբի վրա: Ըստ նրա, ներկայումս սիրիական բանակն ու ռուս զինվորականները արձագանքում են Իդլիբի կողմից ահաբեկիչների ոտնձգումներին: «Այն, ինչ ներկայացվում է որպես ռուսական աջակցությամբ սիրիական բանակի հարձակման սկիզբ, հանդիսանում է փաստերի անորակ ներկայացում», -ասել է Լավրովը: