Ստամբուլում շարունակվող բռնցքամարտի խոշոր մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներ ապահովել են բրոնզե մեդալներ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթանակ են տարել եւ սեպտեմբերի 14-ին կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: