ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության տոնի առթիվ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին պարգեւատրել է Երախտագիտության մեդալով:

Ջորկաեֆն իր խոսքում նշել է, որ Ֆրանսիան իրեն Պատվո լեգիոնի շքանշանի է արժանացրել. «Յուրաքանչյուրի համար պետական պարգեւները շատ կարեւոր են: Այս շքանշանը, որ հանձնվում է ինձ վարչապետի կողմից, կկրեմ պատվով, հպարտությամբ: Սա նոր խթան է եւ ես շատ հպարտ եմ լինելու լինել այդ երկրի ներկայացուցիչներից մեկը», -ասել է նա: