ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Նյու-Յորքում:

«Ներկայումս այս գաղափարը չի էլ քննարկվում: ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն անցկացնել Եվրոպայից դուրս», -Չեֆերինի խոսքը մեջբերել է «Mundo Deportivo»-ն:

ՈւԵՖԱ-ն չի քննարկում կամ առայժմ չի քննարկում նման հարց, բայց մենք հո գիտենք, որ իսպանական լա լիգայի ղեկավարությունն ընդամենը վերջերս է պայմանագիր կնքել «Relevant» ընկերության հետ, որով նախատեսվում է երկրի առաջնության որոշ հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ում և Կանադայում: Բնականաբար հասկանալի է, թե մասնավորապես այդ որ թիմերի խաղերի պայմանագիր կարող է կնքվել, թեպետ ֆուտբոլային առումով ԱՄՆ-ն ու Կանադան երկրներ են, որ ինչ էլ դեմ տաս, սկզբունքորեն, պատկերավոր ասած, կմարսեն: