Ինչպես հայտնում է «AS» պարբերականը, նոր տրանսֆերներ իրականացնելու համար Մադրիդի «Ռեալը» տրամադրության տակ ընդամենը 372 միլիոն եվրո ունի. 190 միլիոն մայր գումար + 182 միլիոն եվրո վարկային միջոց:

Ըստ աղբյուրի՝ «սերուցքայիններն» այսքան գումար խնայել են «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողներ Կիլիան Մբապեի ու Նեյմարի չիրականացված տրանսֆերների արդյունքում: Փաստորեն ողջ այդ գումարը «Ռեալը» կարող է ծախսել նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու վրա: Թիմին բնականաբար թարմ արյուն պետք է՝ այն էլ Քրիշտիանու Ռոնալդուի պես խաղացող կորցնելուց հետո, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ոչ պակաս կարևոր է համարում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերանորոգումը, որը պահանջում է 575 միլիոն եվրո: