Վահրամ Բաղդասարյանի մորմոքը

«Նման դիկտատուրայի գնալով՝ փչացնում ենք տարիների ձեռք բերածը»:

Վահրամ Բաղդասարյան

 

Ուրեմն այսօր փչացնո՞ւմ ենք տարիների ձեռք բերածը, այն ձեռք բերածը, որ պարզապես գարշահոտում է ու ի վերջո հայտնվում է Աէրացիայի կոյուղաամբարում: Արժե՞ հետ բերել այդ գարշահոտածն ու ժանգոտվածը:

Սակայն թվարկենք ձեռք բերածը և փորձենք դրանով իսկ ցավակցական ազդականչեր ուղարկել Վահրամ Բ.-ին`

ա. համակարգված կոռուպցիա,

բ. տնտեսության սաշիկացում,

գ. ԱԺ-ի շմայսացում,

դ. հայոց դպրոցի հանրապետականացում,

ե. կատաղի արտագաղթ,

զ. ազատագրված 800 հեկտար հայրենիքի հանձնում,

է. ԼԳԲՏ համայնքի և աղանդավորության բուռն բարգավաճում:

Այս ամենի համա՞ր է ցավում, տվայտում Վահրամ Բ Կոտակը, ու սրա՞նք է նա ՀՀԿ-ական իշխանությունների ձեռքբերում-հաղթանակ համարում: Մինչդեռ բանականություն դուզն-ինչ ունեցողի համար վերոհիշյալը հայության անարգանքն ու անանց խարանն է:

Այսպես է, թե՞ այդպես չէ, առայժմ պարզապես Վահրամ Բ:

Պարզաբանիր, պաղատում եմ…