Բռնցքամարտի Հայաստանի թիմը մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Ստամբուլում մասնակցում է միջազգային մրցաշարի: Հայաստանի 6 ներկայացուցչից 5-ը մեկնարկել է հաղթանակով: Մերոնցից չորսի մրցակիցները եղել են թուրքեր, միայն Հովհաննես Բաչկովի հակառակորդն է եղել այլազգի: Այսօր տեղի են ունենալու քառորդ եզրափակչի մենամարտերը: Այս փուլից պայքարը կսկսի 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որի մրցակիցը նույնպես առաջնությունը հյուընկալած երկրի պատվիրակ է: Ստամբուլում Հայաստանի ներկայացնում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորա Մարգարյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: