Ֆրանսիական «Նիսի» հարձակվող, Իտալիայի ազգային հավաքականի խաղացող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ ավելի քիչ խնդիրներ կունենար կյանքում, եթե չլիներ գունավոր հասարակությանը պատկանող եւ լիներ սպիտակամորթ: Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է La Gazzetta Dello Sport-ը: «Վստահ եմ, որ եթե լինեի սպիտակամորթ, ավելի քիչ խնդիրներ կունենայի:

Ես ստանում եմ նամակներ այն երեխաներից, որոնք ինձ համարում են իրենց կուռքը, քանի որ մշտապես պայքարել եմ ռասիզմի դեմ», —ասել է Բալոտելին՝ հիշելով, թե ինչպես իր մանկության տարիներին երեխաները հրաժարվել են իր հետ խաղալ այն պատճառով, որ ինքը սեւամորթ է: «Ես երբեք չեմ մոռանա մի դեպք, երբ տնային հանձնարարություններս ավարտելուց հետո դուրս եկա բակ եւ երեխաներին հարցրեցի՝ խաղանք միասին, սակայն նրանք ինձ ասացին, որ ես սեւ եմ ու չեմ կարող իրենց հետ խաղալ» — իր մանկության հիշողություններից է կիսվել աշխարհահռչակ ֆուտբոլիստը: