Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական կոռուպցիայի համար երկարատեւ ժամկետով ազատազրկման է դատապարտվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»`հավելելով. «Նախկին նախագահ Էլիաս Անտոնիո Սական փողերի եւ ակտիվների լվացման եւ յուրացման համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Երկրի նախկին նախագահը դարձել է առաջին նախկին ղեկավարը, որը դապատարվել է կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար», -ասվում է երկրի դատախազության հայտարարությունում:

2016-ի հոկտեմբերին Սական ձերբակալվել էր կոռուպցիայի եւ պետական միջոցները վատնելու համար: Բացի այդ նա մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ այն բանից հետո, երբ չի կարողացել բացատրել 5 մլն դոլարի ծագումը, որոնք մինչ նախագահական ժամկետի ավարտը նրա հաշվի վրա են եղել:

Սական երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-ից մինչեւ 2009 թվականը: