Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:

Վարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձել է արվել Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը: