Աշխարհահռչակ Amazon ընկերությունը արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մասին պատրաստվում է հեռուստասերիալ նկարահանել՝ այս մասին տեղեկացնում է Football Italia-ն: Աղբյուրի համաձայն՝ լեգենդար արգենտինացու դերի համար քաստինգն արդեն կատարվել է: Մարադոնայի կերպարը կմարմնավորի երեք տարբեր դերասան: Հաղորդվում է նաև, որ հեռուստասերիալը եթեր կհեռարձակվի մոտ ապագայում: Հավելենք, որ 57-ամյա ֆուտբոլային լեգենդի մասին արդեն երկու ֆիլմ կա նկարահանված: