Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» հայտնել է, թե որ դեպքում Մադրիդի «Ռեալ»-ին կվաճառի թիմի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը՝ այս մասին տեղեկացնում է Football Espana-ն: Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը պատրաստ է հաջորդ ամռանը հրաժարվել 19-ամյա հարձակվողի ծառայություններից, եթե վերջինիս տրանսֆերի համար «արքայական» ակումբը 150 միլիոն եվրո վճարի, ինչպես նաև համաձայնի «սերուցքայինների» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի՝ ֆրանսիական գրանդ ակումբ տեղափոխությանը: Հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հատկապես հետաքրքրված է ՊՍԺ-ի ղեկավարությունը: