Արամի անառակ զավակների հերթական դավը

«Մենք այսօր գործ ունենք անելու,մենք Արամի տեսակն ենք»:

Միքայել Մանուկյան  Երևանի քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու

Դուք, այո, բազում գործեր եք արել, ձուլվել եք օրվա իշխանությանը, հետո լքել եք նրան, եղել եք ընդհատակում, բազմել եք խորհրդարանում, ճառաբանել եք հանրահավաքներում, կառավարությանն եք բազմից կցել ու անդամակցվել և այս ամենից հանրապետությունը միայն զարմացել է, զայրացել է, լցվել է ձեր հանդեպ ակնածալից խորը արհամարանքով:



Արամի Տեսա՞կն եք ուզում լինել: Բայց Արամը մարդու, գործչի, քաղաքացու ու ղեկավարի բացառիկ օրինակ էր ու պատահական չէ, որ երկիրն այսօր էլ իր հոգու թանկ անկյունում վառ է պահում նրա սուրբ հիշատակը՝ մարդ, ով ինքնակամ բարձրացավ իր երկրի փրկության Լյառն Արարատ: Այս ամենը վավերագիր պատմություն է ու մի՞թե այն անհայտ է ձեզ:

Արդյո՞ք Դուք ունակ եք ինքնազոհաբերվելու, հարկ եղած դեքում քաղցելու ու տիֆից մահկանացուն կնքելու:

Պարզաբանիր, պաղատում եմ…