Պատմական էքսկուրս անելով Հայաստանի ու հայ ժողովրդի դժբախտությունների որոնումներում՝ դրանց պատճառը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեսել է բաժանարար գծերի մեջ. «Նրանք, որոնք սեփական հայրենիքում թշնամիներ են փնտրում ու իրենց հռչակում են սպիտակներ, այդ դեպքում ես պատրաստ եմ լինել սեւ», -ու հավելել, որ ՀՀԿ-ն որեւէ քաղաքական ուժի հետ բանակցություն չի վարում, քանի որ «թեկնածու չենք առաջադրել։ Եթե պետք լիներ, մենք մեր թեկնածուին կառաջադրեինք եւ մեր ռեսուրսը կօգտագործեինք մեզ համար ձայն բերելու համար»։

Ինչ խոսք, որ սեփական ռեսուրսի առումով Շարմազանովը մի քիչ թիթիզացել է, հնարավոր բանակցություններում դիրքերի առումով էլ  (ոչ կանգնած, ոչ պպզած)՝ մի փոքր անկեղծացել, բայց թե էականը սրանք չեն: Էականը կուսակցության ներսում իբր թե եղած բացախոսությունն է՝ ում ուզում են՝ թող ընտրեն տեսքով ու ներքին «մտավախությունը» հեղափոխականների համար. «Ինչքան «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը եւ թեկնածուն շատ խոսեն, այնքան իրենց շանսերը քիչ կլինեն, որ սառը դատող քաղաքացիներից ձայներ ստանան»: