ՀՀ ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն իր facebook-յան էջում գրում է. «Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ։ Պարոն Փաշինյանը կամ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կամ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումից։

Հ․Գ․ Եվրասիական պախան Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»:

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: