Գրող, հրապարակախոս Վրեժ Առաքելյանն իր facebook-յան էջում գրում է. «Դուք ինչո՞ւ եք անտեսում մայրաքաղաքը և նրա բնակիչներին ‹‹բռնաբարող››գեհենական աղմուկը: Ողջ տարին Երևանը գտնվում է հրավառությունների որոտի մղձավանջում: Ամանորի տոների ընթացքում քաղաքաբնակներս և մեր հյուրերը ենթարկվում ենք պայթուցիկների գրոհներին: Վերոնշյալը նախորդ վարչակարգի ‹‹նվիրաբերումն›› էր մեզ:
Ամիսներ առաջ ընդունվեց օրենք,ըստ որի բնակելի վայրերում արգելվում են հրավառությունները թե՛ ցերեկը և թե՛ գիշերը: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սույն տարվա հունիսի 7-ի կառավարության նիստում առաջարկեց, առհասարակ արգելել հրավառությունները ողջ տարին,թույլատրել դրանց կիրառումը միայն պետական տոների ժամանակ: Ցավոք Առողջապահության նախարարի առաջարկը անտեսվեց: Եվ երկիրը վերստին խորասուզվեց հրավառական դժողքի մեջ:
Յուրաքանչյուր Ամանորի ընթացքում հանրապետության կլինիկաներ են դիմում հարյուրավոր քաղաքացիներ (հիմնականում մանուկներ և պատանիներ), որոնք պայթուցիկների գործածումից խեղումներ են ստացել: Ցավոք նշյալ խեղումները երբեմն անդառնալի հետևանքներ են թողնում: 
***
Երևանը վերջին շրջանում բարձրացվել է զոհասեղան: Օրն ի բան մայրաքաղաքի փողոցները հերկում են հզորացված շարժիչներով հագեցած մարդատար մեքենաները և սպորտային մոտոցիկլետները: Սա ոմանց համար մարզում է, անասնական կրքերին հագուրդ տալու հոգեպարար միջոց, հասարակության համար կրակ ու պատիժ:
Անդրադարձեք այս ամենին,Ձեր նախընտրական ծրագրերում մատնանշեք դրանց վտանգները մեր առողջության համար և դրանց վերացման ուղիները հստակ ներկայացրեք»:

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: