Լևոն Չուկակլյանն իր facebook-յան էջում գրում է. «Խնդրում եմ խոսքերս չընդունել ինչ֊որ կուսակցության կամ դաշինքին ի պաշտպանություն.
Հարգելի՛ Իմ Քայլը դաշինքի ցուցակով առաջադրված ավագանիներ կամ ՔՊ կուսակցության անդամներ, չգիտեմ Ձեզանից որոշները ինչ անցյալ ունեն կամ ինչ ճանապարհով են հասել կուսակցական անդամության, բայց նախընտրական քարոզչության շրջանում գոնե, հրապարակային գրառումներ կամ հայհոյանքներ մի՛ գրեք մրցակից կուսակցությունների հասցեին` այրելով որևէ թեկնածուի կամ կուսակցության։ Հասկանում եմ, որ Ձեզ համար կան կուսակցություններ կամ մարդիկ, ում մասնակցությունն անգամ անտանելի է, բայց ժողովրդավար երկրներում հավասար մասնակցության իրավունք ունեն բոլորը։ Ինքս անձամբ ճանաչում եմ ՔՊ կուսակցության և Իմ Քայլը դաշինքի շատ անդամների և գիտեմ, թե ինչպիսի լավ ու ազնիվ մարդիկ են նրանք և որքան արժանի են ընտրվելու, իսկ նմանատիպ պահվածքով դուք ավելի շատ խանգարում եք, քան օգնում։ 
Հուսով եմ այսուհետ նմանատիպ գրառումների քիչ կհանդիպեմ
»:

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: