Լրագրող Արթուր Հայրապետյանն իր facebook-յան էջում գրել է․ «Շարմազանով, Աշոտյան ու էլի չգիտեմ ինչ խառախուռեքին թվում է՝ ընդդիմություն լինելը հեշտ բան չէ, ժամանակին իրենց վարած քաղաքականության՝ գզվռտոցի պես՝ առուծախ։ Դրանց մի սրտացավ մեկը չկա, որ ասի՝ ընդդիմությունը նույն պնակալեզը չի, որ քամին որ ուղղությամբ փչի հանուն նյութականի գլուխներդ տմբտմբացնեք։ Էդ գյադագյուդեքին ով հասել բամփել է, դրանք էլ հիմա իրենց գլխին հասցրածը հավեսով դուրս են հանում, ինչը որ սերժիկին չեն կարողացել ասել, հիմա են ասում վերագրելով իշխանությանը։ Ակնհայտ է, որ դրանք ստրուկ են աշխատել իրենց ողջ կյանքում, հիմա յանմ ստրուկի կարգավիճակից ուզում են պլստան ու հոպ ընկան ռոբի ճանկը։ Օրը մի բան բստրում են ու, թշեր ուռցնելով, կլառնետ փչում, կարծես մենք ենք մեղավոր, որ մեզ իրենց բուծած ավազակախումբը թալանել է, ինչը որ խրախուսվել է իրենց իշխանության օրոք։ Դուք եք հանցավոր իշխանության գլխին եղել ու դուք եք ծառայել հանցագործներին, հիմա դրել եք պետություն, ժողովուրդ բառերն եք օգտագործում, որ մենք ի՞նչ անենք։ Որ մեկիդ թափ տանք միլիոններ դուրս կգա, ինչ ե՞ք ձեզ երևակայում։ Դուք ախր, որ մի քիչ նամուս, թասիբ ունենայինք կփախչեիք մարդկության ուշադրությունից։ Հիշեք, թե ձեր առաջնորդին ժողովուրդը ինչպես մերժեց։ Դուք ընդամենը գործիք եք եղել, որոնց հավեսով օգտագործել են, ախր դուք բարոյական իրավունք չունեք լպտալու, բայց որ որոշել եք «գործիք»-ի տակից դուրս չգալ, շարունակեք դուրս տալ, ձեզ այժմ մարդակերն է մշակելու։ Այս անգամ, եթե մի բան սխալ անեք, գլխից թողելու է, որովհետեւ ձեր վերջը պուլպուլակն է, որից ջուր խմելը սրբապղծության պես մի բան է։ Դուք հազիվ՝ քավոր-սանիկ իրար կանգնեիք ու ձեր մեքենան պարտադիր աջ կգնար, սերժիկն էլ ինչպես ուզեր մեքենան կվարեր՝ ժողովրդի հաշվին։ Մենք տեսել ենք, թե ձեր հանգած ղեկավարը դրսերում, կարևոր հանդիպումների ժամանակ, ինչպես է գլուխը կախ համաձայնվել բոլորի պահանջներին, բացի մեր պահանջները իրականացնելուց, տեղ հասցնելուց։ Հետո հետ է եկել ու ժողովրդն է նրա փոխարեն գլուխը կախել։ Դուք ձեր կյանքը տանուլ եք տվել հանուն սերժիկի, հիմա էլ մնացած տարիները տանուլ կտաք մարդակերին ու պըրծ։ Ինչպես որ ձեր առաջնորդը մեր երկիրը տանուլ տվեց խաղատներին.. Էդ եք դուք, ձեզնից ի՞նչ պահանջի ժողովուրդը՝ էությամբ եք ստրուկ..․»։

 Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: