Մայիսի 26-ին, ժամը 17:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 152 շենքի բակում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ճամփեզրի բետոնե պատը (մոտ 3 մ բարձրությամբ) փլուզվել է եւ ընկել կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ վերեւում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան պատից կախվել է. առկա է ընկնելու վտանգը։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ տարածք։