Հարց. -Թուրք պատմաբանները պնդում են, որ իրենք փաստեր ունեն, թե իբրեւ Թալեաթ փաշան տեղահանումների ժամանակ պաշտպանել է հայերին:

Վ. Գուստ. -Ես թուրքական մասնագետ չեմ, ոչ էլ թուրքերեն գիտեմ, բայց ես շատ լավ ուսումնասիրել եմ գերմանական արխիվներում եղած փաստաթղթերը: Մի քանի թուրք սպայի կամ մի քանի թուրքի սպանել է Քեմալ փաշան, որը Սիրիայում թուրք զորքերի գլխավոր հրամանատարն էր եւ բանակցում էր ֆրանսիացիների հետ, այսինքն՝ նման պահվածքը ուներ քաղաքական պլանավորված նպատակ իրենց իսկական դեմքը թաքցնելու, մի ուրիշ բան ցուցադրելու համար: Աթաթուրքն էլ ոչ թե հայերին սարսափելի տանջելու համար, այլ իր դեմ հեղաշրջման փորձ պլանավորելու համար էր գնդակահարում իր մարդկանց: Իսկ Թալեաթը մահապատժի էր ենթարկում այն սպաներին, գեներալներին կամ թուրքերին, որոնք չափազանց շատ էին հարստացել եւ փախցրած ավարը չէին կիսել իրենց տերերի` երիտթուրքերի հետ: Նա սպանում էր նաեւ այն սպաներին կամ թուրքերին, որոնք` իր կեղծ մարդասիրական, «հայապաշտպան» հրամանների հետեւվից անմիջապես գաղտնի ուղարկված` նախնական ցուցադրական հրամանների տեսանելի դարձնելուց հետո, դրանք շտապ ոչնչացնելու վերաբերյալ ուղղված հրամանները ուշացումով են տեղ հասցրել: Այս բոլոր իրողությունները հաստատում են գերմանական ակտերն ու փաստաթղթերը:

Հարց. -Գերմանաթուրք պատմաբան Սեմ Օյզգյօնույլը (Cem Özgönül), ըստ իր ուսումնասիրությունների` մեղադրում է Հովհաննես Լեփսուսին` հայերի ցեղասպանության, զոհերի թվի հարցերում շատ խախտումներ, անճշտություններ կատարելու համար, եւ, որ առաջին անգամ իր կողմից ուսումնասիրված, Գերմանիայի արտգործնախարարությունում պահված փաստաթղթերը այլ «ճշմարտություններ» են վկայում : Ի՞նչ կարող եք ասել այդ…

Վ.Գուստ. -Առաջինը` այդ աշխատանքը ոչ թե Լեփսուսը,այլ մենք` ես եւ կինս ենք արել: Բոլոր փաստաթղթերը մեկ առ մեկ ուսումնասիրելով, ինչը, որ Լեփսուսի մոտ բնագրերում արդեն ջնջված էր, այլ փաստաթղթերի հետ համեմատելով մենք դրանք ճանաչելի ենք դարձրել եւ հասել ենք այն բանին, որ ինչ-որ տեղ, Լեփսուսի մոտ զոհերի թիվը քիչ է ներկայացված: Իհարկե, արտգործնախարարությունում գտնվող փաստաթղթերում կեղծիքներն ավելի շատ են, քան Լեփսուսի մոտ: Այս ամենի մասին կարելի է կարդալ www.armenocide.de ինտերնետային էջում, ու այդ թուրք պատմաբանը կարիք չուներ գնալ հասնել արտգործնախարարություն: Զոհերի թվի վերաբերյալ այստեղ կա մի փաստաթուղթ, որի միջից զոհերի թիվը հավանաբար հանված է, բայց կա մի ուրիշ փաստաթուղթ, որտեղ շատ ավելի զոհեր են ներկայացված: Իսկ այդ պատմաբանի եզրակացություններն այնպիսի հիմարություններ են, որ ես ընդհանրապես կասկածում եմ, թէ նա երբեւիցե եղել է նախարարությունում ու տեսել է այդ փաստաթուղթը:

Հարց. -Թուրք պատմաբանները պնդում են, որ օսմանյան կառավարությունը հայերին ոչնչացնելու հատուկ նպատակ չի ունեցել, և որ հայ պայքարողները , ֆիդայիները նունքան ավելի վատն են եղել, որքան օսմանները:

Վ. Գուստ. -Որ օսմանյան կառավարությունը հայերին ոչնչացնելու հատուկ ծրագրված նպատակ է ունեցել, հաստատում են ժամանակի շատ հայտնի գերմանական դիվանագետների տասը, քսան փաստերն ու վկայագրերը, նրանք այդ կարծիքն հաստատել են իրենց տեսածին հավատալով, իսկ ես այդ ժամանակ այնտեղ չեմ եղել եւ կարող եմ միայն նրանց վկայություններին հավատալ: Իսկ ինչ վերաբերում է հայ պայքարողներին, երբ 1917 թվին մի քանի կամ մի քանի հարյուր հայ ֆիդայիներ պայքարի էին ելել իրենց պաշտպանելու համար, օսմաններին ոչ մի հիմք չկար 1915 թվին պայքարողների ամբողջ ազգը ոչնչացնելու, ցեղասպանությամբ դատապարտելու: Այդ թեզը այս կամ այն փաստաթղթում անընդհատ կրկնվում է եւ դրանցից ազդվում են նրանք, ովքեր այս թեմայի մասին քիչ կամ ընդհանրապես ոչ մի գաղափար չունեն: Ինձ այդ թեզը միայն շա~տ, շա~տ զայրացնում է:

Հարց. -Պրն. Գուստ, Դուք ահռելի շատ աշխատանք եք կատարել հայերի ցեղասպանությունը հաստատող փաստերի ուսումնասիրման, պարզաբանման գործում, հրատարակել եք բազմաթիվ աշխատություններ ու հատկապես շատ կարեւոր փաստագրական գրքեր, որոնցում եղած ցեղասպանության իսկությունը հաստատող փաստերը հերքելու ջանքերով տարված թուրք նացիոնալիստներին շատ պատնեշների առաջ է կանգնեցնում: Շարունակելո՞ւ եք այդ բարի գործը, թե Դուք այն ավարտուն եք համարում:

Վ. Գուստ. –Այո, դեռ շատ աշխատանք կա անելու: Պետք է հավաքել թուրքերի կողմից եւ ընդհանրապես հայերի ցեղասպանությունը մերժող բոլոր նյութերն ու հրատարակել; Ցավոք, ես այլեւս չեմ կարող այդ հարցով զբաղվել, քանի որ կնոջս առողջության վրա շատ ծանր ազդեցություն ունեցան փաստերի սարսափելի նկարագրություններն օսմանյան թուրքերի գործած արարքները անմեղ մարդկանց նկատմամբ: Այժմ զբաղված եմ կնոջս խնամելով, որը իմ խնամքի ամբողջօրյա կարիքն ունի: Եթե ժամանակ ունենամ, կարող է խորհուրդներ տամ, բայց լրջորեն զբաղվել այդ աշխատանքով այլեւս չեմ կարող:

-Պարոն Գուստ, մենք խորապես շնորհակալ ենք Ձեզ եւ Ձեր տիկնոջը` Գիզելային, ձեր աննախադեպ դժվարին ծառայության համար, որ մատուցել եք մեր ժողովրդին, Ձեր կատարած աշխատանքը խորհդանիշ է հայ-գերմանական բարեկամության : Առաղջություն ենք ցանկանում Ձեր տիկնոջը եւ քաջառողջության հետ միասին մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք, շնորհակալություն:

Անուշիկ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ Դյուսբուրգ (Գերմանիա)