ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն, ի պատասխան դրան, ցանկանում է տեսնել ՌԴ-ի պատրաստակամությունը հստակ գործողություններ անելու, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ, փոխանցում է «Интерфакс»-ը:
 
«Պետքարտուղար Պոմպեոն կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, թեև դրա համար Ռուսաստանը պետք է ցույց տա, որ նույնպես պատրաստ է որոշակի գործողություններ ձեռնարկել՝ վերանայելու համար մեզ անհանգստացնող հարցերը, այդ թվում և միջամտությունն ԱՄՆ-ի ներքին հարցերին», - ասվում է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ: