Հայ բռնցքամարտի Գոռ Երիցյանը մասնակցել է Մոսկվայում անցկացվող Punch Boxing Promotions-ի կազմակերպած մրցաշարին:

Մրցաշարի ընթացքում մեր հայրենակիցը մրցել է ռուս Ալեքսեյ Տուխտանովի հետ: Երիցյանն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել: Սա նրա 6-րդ անընդմեջ հաղթանակն էր, որոնք բոլորն էլ եղել են նոկաուտով: