Թուրքիայում հաստատվել է պատգամավորների թեկնածուների վերջնական ցուցակը։ Այն հրապարակվել է թուրքական Resmi Gazete պարբերականում։

Հունիսի 24-ին կայանալիք ընտրություններին 8 կուսակցություն կմասնակցի, ներառյալ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը և Ազգային շարժում ընդդիմադիր կուսակցությունը, ինչպես նաև 68 անկախ պատգամավոր։
 
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ նաև նախագահական ընտրություններ տեղի կունենան։