Անուշիկ Հարությունյանն իր facebook-յան էջում գրում է. «ի՞նչ հետաքրքիր է, այս առավոտ ֆբ-ը բացելով երկու կարծիքի հանդիպեցի՝ «աշխարհն ավելի լավ դարձավ, սատկեց մի մեծ սատանա»……… եւ ահա մի ուրիշ կարծիք՝ …մահացավ Ջոն Մաքքեյնը, ազնվագույն մարդ ու իր երկրի մեծ հայրենասեր… » եւ կա մի ուրիշ կարծիք՝ բոլորովին անտարբեր ու լուռ… Այսպես էլ ապրելով մենք դառնում ենք կասկածամիտ, բողոքող, ինչոր տեղ բամբասկոտ (նայած կարծիք հայտնողից ավելի շատ ում ենք վստահում) , ու մեր սեփական ճանաչողությունը չունենալով դառնում ենք գործիք՝ գովազդելու կամ հակագովազդի… Այս իրողությանը ես հանդիպում եմ ամեն անգամ, երբ առնչվում եմ սոցիալական ցանցերի հետ…… Ես Ջոն Մաքքեյնին գիտեի որպես քաղաքական գործիչ ու միայն այդքանը, լավն ու վատը միշտ հարաբերական է………… Աստված հոգին լուսավորի»:

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: