ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ երիկամների վիրահատությունից հետո աշխատանքի է անցել և իրեն հիանալի է զգում։

ԱՄՆ նախագահի կինը ԶԼՄ-ներին կոչ է արել չշահարկել իր վիրահատությունների հետևանքների թեման։
 
«Ես տեսնում եմ, որ ԶԼՄ-ները տքնաջանորեն աշխատում են՝ շահարկելով փաստը, թե որտեղ եմ և ինչ եմ անում։ Կարող եք չկասկածել՝ ես այստեղ եմ՝ Սպիտակ տանը, ընտանիքիս հետ, ինձ հիանալի եմ զգում և աշխատում եմ՝ ի բարօրություն երեխաների և ամերիկացի ժողովրդի»,-Twitter-ի իր էջում գրել է Մելանյա Թրամփը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին 48-ամյա Մելանյա Թրամփը երիկամների վիրահատության է ենթարկվել։