«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերևից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքևից:

 Երեկ նրա նախաձեռնությամբ ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ: Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում:

Մնում է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվի նաև իր մյուս հակաօրինական գործողություններից՝ ինչպիսին, օրինակ, իր կողմից արգելված վայրերում կայանված մեքենաների անվադողերի իջեցումն է, քաղաքացիների ահաբեկումը և ծեծ ու ջարդը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: