Երեւան է ժամանել էլթոն Ջոնը։ Հանրահայտ երաժիշտը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

NEWS.am-ի տեղեկություններով, հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: Ընկերության Հայաստանյան գրասենյակից մեզ հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը: