ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգարժան ընկերներ, գործընկերներ, բարի կամեցողներ, ծառայակիցներ և շատ սիրելի իմ ուսանողներ.

19 տարի առաջ երբ մենկում էի ժամկետային զինվորական ծառայության, նույնիսկ հեռավոր ծրագրեր կազմելիս մտքովս չէր անցնի, որ երբևիցե զբաղեցնելու եմ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պատասխանատու պաշտոնը։ Դա հնարավոր դարձավ այսօրվա Հայաստանի պայմաններում։

Ահավասիկ, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որորշմամբ դա արդեն իրականություն է։ Շնորհակալ եմ վարչապետին և պաշտպանության նախարարին վստահության համար։

Ինձ համար փոքր ինչ տարակուսելի են «բարով վայելեք» և այլ նմանատիպ մաղթանքները։ Ինձ վստահել են՝ համոզված լինելով, որ ես հակառակ մտածելակերպի ու մշակույթի կրող եմ։ 
Հատկապես ուսանողներս պետք է հստակ հիշեն, որ մեր քննարկումների ժամանակ հիմնավոր վերլուծել ենք, որ եթե պետական պաշտոնյան ունի 5 լիազորություն, ապա գոյություն ունեն 500 պարտականություններ։ Իսկ իազորթյունները բացառապես տրված են այդ պարտականությունների կատարման համար։ Սա հենց այդ իրավիճակն է։

Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների, բարեմաղթանքների և իմ ուժերին հավատալու համար։ Շնորհակալ եմ բոլորին ում հետ ճանապարհ եմ անցել, ովքեր նպաստել են իմ մասնագիտական կայացմանը։

Նախարար Տոնոյանի թիմում աշխատելը մեծ պատիվ է ու պատասխանատվություն։ Իմ գործունեության ընթացքում ակնկալում եմ բոլորի աջակցությունը։

Ծառայում եմ Հայրենիքին։

Հ.Գ. հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը, քանի որ ֆիզիկապես չեմ կարող պատասխանել բոլոր հաղորդագրություններին, զանգերին ու նամակներին։