ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի ակումբային մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը. Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», «Յուվենտուս»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»):

Դափնեկիրը հայտնի կդառնա օգոստոսի 30-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արարողության ընթացքում: Անցած մրցաշրջանում Մոդրիչն ու Ռոնալդուն «Ռեալի» հետ դարձել են Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթելով «Լիվերպուլին», որի կազմում խաղացել է նաեւ Սալահը: