Օգոստոսի 20-ին, երեկոյան ժամը 18օօ-ին, Աբովյան 16-ում, Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում, բացվեց «Անցում» ցուցահանդեսը:

Զրուցակիցս Գևորգ Բաղդասարյանն է, ցուցահանդեսի մասնակիցներից մեկը և մի քանի (§Ձի¦, §Ծնողներ¦, §Երեք սերունդ¦, §Նյու¦, §Պար¦, §Կանչ¦, §Կրկես¦) թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպիչը:

-Նախ, սա աննախադեպ մի հնարավորություն է աշխատանքներդ տեսնել գաղափարական տեսանկյունից քեզ հարազատ նկարիչների ընդհանրությունում: Տեսնել և համեմատվել, զգալ և զգացնել տալ: Մեր գեղարվեստական ընկալումները, աշխարհահայացքը և գեղագիտական սկզբունքները միասնական եզրեր ունեն: Մեր, այսինքն` Սեդա Բեքարյանի, Արփի Վարդանյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և Ձեր խոնարհ ծառայի:

-Նկարահանդեսը կազմակերպվել է ՀՆՄ ցուցահանդեսային համալիրի 1-ին հարկի ցուցասրահում: Մի փոքր բացեք փակագծերը:

-Մեզնից ամեն մեկը ներկայացնելու է 20-22 գեղանկար: Դահլիճը բաժանվելու է 4 հատվածի և յուրաքանչյուրս արվեստասեր հասարակությանը և նկարիչներին ներկայանալու է և' անհատապես, և' խմբով, միևնույն տանիքի տակ, կերպարվեստի նույն միջավայրում: Ավելացնեմ, որ նախապես տպագրվելու և տարածվելու է §Անցում¦ ցուցահանդեսի բուկլետը, որտեղ յուրաքանչյուր մասնակից կներկայանա վեց ստեղծագործությամբ:

-Ցանկացած ցուցահանդեսում կերպարվեստի վարպետները ի հայտ են գալիս արվեստասերներին անծանոթ ստեղծագործություններով: Այս ավանդույթը պահպանել եք:

-Իհարկե: Յուրաքանչյուրս կներկայացնենք ժամանակի քննությունը բռնած մի քանի աշխատանք և, իհարկե, նոր գործեր:

-Վերջին հարցս. ցավալի ավանդույթ է ձևավորվել հետխորհրդային շրջանում` ցուցահանդեսում նկարներ և քանդակներ հազվադեպ են գնվում:

-Մենք այդ մասին չենք էլ մտածում: Գլխավորը մեր նախնական մտահղացումը լիարժեք կյանքի կոչելն է, իսկ եթե այնուամենայնիվ նկարներ գնվեն` դեմ չենք լինի: Իհարկե, կան կտավներ, որոնցից ոչ մի գնով

չենք բաժանվի: Սակայն առանձին ստեղծագործություններ ենթակա են վաճառքի:

«Կերպարվեստ կենտրոն»
մշակութագործարարական ընկերություն