Աշխարհն այսօր տոնում է լուսանկարի համաշխարհային օրը։ Սա թերևս այն տոնն է, որը սիրելի է հատկապես երիտասարդների համար, և ևս մեկ առիթ՝ սոցիալական ցանցերում ավելացնելու յուրօրինակ «սելֆիներ» և, ինչու ոչ, կերպարային գունագեղ լուսանկարներ։

Առաջին անգամ այն տոնվեց 2009 թվականին ավստրալացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ:

1839 թվականի օգոստոսի 19֊ին էր, որ աշխարհին ներկայացվեց լուսանկարի ստացման մեթոդը՝ դագերոտիպիան, որը լուսանկարի նախատիպն է: Հայտնագործության հեղինակը Լուի Ժակու Մանդե Դագերան է, որից արտոնագիրը գնել էր Ֆրանսիայի կառավարությունը։ Վերջինս այդ հայտնագործությունը հայտարարեց «նվեր աշխարհի համար»: Չէ՞ որ Դագերի հայտնագործությունը դարձավ առաջին քայլ լուսանկարը համընդհանուր տեխնոլոգիագիա դարձնելու ճանապարհին։

                                                                                                                     Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ