«Լոռի այսպիսի ուրախ պատում կա: Երկու գյուղ թշնամի են լինում: Մի գյուղում թնդանթի արկ են ճարում, մտցնում վառարանի մեջ, ծխնելույզը ուղղում դեպի հակառակորդ գյուղը և կրակը վառում: Արկը պայթում է, տունն ավերում: - Պահ,- կանչում են գյուղացիք,- եթե այստեղ այսպիսի ավեր արեց, բա ինչ սոսկալի ավեր կլինի արած հակառակորդ գյուղում:

Ինչու հիշեցի սա: Երեկվա հանրահավաքից հետո հանդիպում եմ ինքնավստահ գրառումների, թե հանրահավաքը վերջնականապես ջախջախեց հակառակորդին: Հանրահավաքն ընդամենը հեղափոխականներին ի ցույց դրեց իրենց կողմնակիցների թիվը , իսկ հակառակորդի տարածքում հանրահավաքը ոչ մի ավեր չի արել. նրանք, ովքեր դեմ էին, դեմ էլ մնացել են, քանի որ պատճառներ են ունեցել: Եթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին, (ասում են հրապարակը մաքսիմում այդքան մարդ կարող է տեղավորել), կամ 200 000 , 300 000 կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ: Եվ հակառակորդը հանգիստ կարող է մի այդքան հետևորդ էլ ինքն ունենալ՝ օգտվելով հեղափոխականների վրիպումներից: Այնպես որ, դափնիների վրա քնելը կարող է կործանարար լինել»:

Արծրուն Պեպանյան

Հոգու խորքում Արծրունը միշտ էլ ջանացել է կատակասեր տղա լինել: Իր կատակներից ամենաառաջինը ՀՀՇ մտնելն էր, երկրորդը ՀՀՇ-ի «օրգանը»՝ «Հայքը» խմբագրելը, երրորդը, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, ՀՀՇ-ն լքելն էր ու նման մանր-մունր բաներ: Ու նորից՝ կատակով:
Հիմա էլ, արևից ու անձրևից պատսպարվելու վեհ նպատակով, մի ուրի՛շ տանիքի տակ մտնել է ուզում, պահանջված ուզող չի գտնում: Էսպես ինքն իր վրա հա՜ կատակ է անում: Կատակով՝ պատմաբան, կատակով՝ բանասեր, կատակով էկոլոգ է դառնում, կատակով հիմա էլ, Շուրիկի նման ընկած Լոռու գյուղերը, անեկդոտ է հավաքում ու իր «հայրենանվեր» գործի արդյունքում ժողովրդին բերում համեմատում է Լոռու մի՛ շաշ գյուղի հետ, իսկ աննախադեպ կոռուպցիայով երկիրը գրեթե օրհասի հասցրած տականքներին մի ուրի՛շ գյուղի հետ: Ու էդ գյուղերը դնում իրար կողք: Հե՜տն էլ իր արծրունյան բարձունքից 100 հազարին ժողովուրդ չի համարում, բայց չի ասում, թե ինչ է համարում:

Դե ինչ, Արծրո՛ւն, որ էդքան շատ ես կատակ սիրում, մի կատակ էլ արի՛ ես անեմ, որ լրի՜վ զվարթանաս: Մի ասույթ բերեմ: Դրա հեղինակը ռուսական պետական, քաղաքական գործիչ լինելու կողքին իր օրիգինալ մտքերով հայտնի, «մեծ երգիծաբանի» համբավ ձեռք բերած Վիկտոր Չեռնոմիրդինն է.
- Вечно у нас в России стоит не то, что нужно.

Չեռնոմիրդինի ասածը հանգիստ կարելի է բերել-տարածել նաև Հայաստանի ու աշխարհում էլ ոչ մի բնագավառ չթողած ու էդտեղ իրեն փնտրած-չգտած, հավետ իրեն զուր որոնող «Հայքի» սույն խմբագրի վրա. «Вечно у нас в Армении тоже стоит не то, что нужно. Вот, стоит: Арцрун Пепанян. А зачем он нам»:
Ու եթե Արծրունի քմայքով 100 հազարը քիչ է, որ հարգես ու իրեն ժողովուրդ ասես, ապա եկե՛ք հետաքրքրվենք ու հարցնենք իրեն.
-Բա ո՞վ ու ո՞րն է հայ ժողովուրդն, Արծրո՛ւն:
Մի՞թե դու:
Լա՜վ, ենթադրենք, թե դու հայ ես, Արծրո՛ւն: Բայց դու ընդամենը մի՜ ծաղիկ ես, Արծրո՛ւն: Իսկ մի ծաղկով, Արծրո՛ւն, ինչպես գիտես, Արծրո՛ւն, գարուն դժվա՜ր գա, Արծրո՛ւն, մանավանդ քե՛զ նման ծաղկով, Արծրո՛ւն:
Ինչո՞ւ:
Որովհետև դու ծաղիկ էլ չես, Արծրո՛ւն, այլ վաղուց հնամաշ գրքի թերթերի արանքում ապահով թաքնված մի հատ անհասկանալի բույսի հերբարիում:
Ինչու հերբարիո՞ւմ:
Որովհետև էդ հերբարիում «սուբստսանցը» համ անհոտ է, համ չորացած է:
Ու ամենագլխավորը՝ համ էլ… տափակ է:

Իսկ հայ ժողովուրդն, Արծրո՛ւն, շատ սրամիտ, հումորով ժողովուրդ է: Քո էդ անեկդոտի պես անեկդոտ, այն էլ սեփական ժողովրդին, քո արևին, ձեռ առնելու համար ոչ մի հայ երբեք չի պատմում, Արծրո՜ւն, որվհետև պատմեց՝ իրեն կդնեն ու անմիջապես այ էդ հերբարիումի՜ց կսարքեն, Արծրո՜ւն: Եւ ուստի էդ հոյակապ, սրամիտ ժողովրդին մեկ էլ չվիրավորե՜ս, Արծրո՜ւն: Հակառակ դեպքում՝ էն 100 հազարը, որին դու ժողովուրդ չես համարում, էն պատմած անեկդոտիդ ծխնելույզը առած, կընկնի հետևիցդ , կհասնի հետևիցդ ու… Մի խոսքով՝ լավ կըլնի՝ հետևիցդ չհասնի, Արծրո՛ւն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ