Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնը» հյուրընկալել էր «Ալավեսին»: Էռնեստո Վալվերդեի թիմը մեկնարկային րոպեներից գերիշխում էր, սակայն բավականին շատ գոլային պահեր կորցնելուց հետո կարողացավ դարպասի գրավում արձանագրել՝ «կատալոնական» ակումբի ավագ Լեո Մեսիին հաջողվեց 64-րդ րոպեին տուգանայինից առաջ մղել իր թիմին: Արգենտինացի հարձակվողը խփել է Իսպանիայի առաջնությունների 6000-րդ գոլը: 5000-րդ գոլը եւս 9 տարի առաջ խփել էր Մեսին:

Խաղի 83-րդ րոպեին «Բարսելոնի» առավելությունը կրկնապատկել է փոխարինման դուրս եկած բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն: Իսկ ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Մեսին գրավել է Ֆերնանդո Պաչեկոյի պաշտպանած դարպասը հաշիվը դարձնելով՝ 3-0:

                                                                                                       Սոնա ԳԻՇՅԱՆ