ՀՀ ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը և աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը կալանավորվել են, նրանք մեղադրվում են բյուջեից գումարներ յուրացնելու մեջ։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Բացահայտված չարաշահումների պատճառով նախկին պաշտոնյաների կալանավորման լուրը, ըստ աղբյուրի, հաստատել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Համլետ Հակոբյանը ԱԻՆ-ում է հայտնվել դեռևս նախկին նախարար Արմեն Երիցյանի պաշտոնավարման ժամանակ։ Վերջինս նրան իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանության 6-րդ վարչությունից։ Ձերբակալված հաջորդ պաշտոնյան՝ Գագիկ Հայրապետյանն, իր արդեն նախկին պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից և ազատվել էր կառավարության այս տարվա մայիսի 17-ին որոշմամբ։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ