«Երկիր Մեդիայի» հարց տվող տղան կամ կակազողների դպրոցն էր մեդալով ավարտել կամ Քոչարյանից հուզված-խանդավառվա՛ծ՝ սկսեց շատ ընտիր, շատ «վարժ»… կակազել: Ու կակազելով նենց հարց տվեց հյուրին, որը մինչև լույս «շիֆրավալշչիկները» էդպես էլ «ռասշիֆրովկա» չարին: Խնդրե՛մ, դո՛ւք փորձեք հասկանալ՝ ինչ էր էդ տղեն ուզում հյուրին հարցնել (մեջբերումը տառացի է).

Վարող-«ցանող» տղա -Շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիք: Է՜-ը՜… Իրականում դժվա-ա՜ր է, է՜-ը՜: Դժվա-ար հարցազրույց է: Անգամ աշխատակիցները… է՜-ը՜, որ տեղեկացան (ի՜-ի՜նչ աշխատակիցներ, այ ը-ընկեր, ի-ինչի՜ն տեղեկացան. զգացի՞ք, որ վարակիչ է. ես էլ սկսեցի մանրից կակազել՝ Գ.Ս.), մի քիչ, է՜-ը՜, է՜-ը՜-սպես ասեմ, մի քիչ տարբեր, ը՜մ, ը՜-մթնոլորտի մեջ էին (զգո՞ւմ եք, որ էս տղան մանրի՜ց մտնում է «աստրալ», դեռ քիչ է, չես իմանում ինչ «աշխատակիցների» էլ իր հետ է վերցնում, էնտեղից խոսում՝ Գ.Ս.):

Քոչարյան - (Ինքն էլ բան չհասկանալով ու էս տղու հարցից՝ լրիվ ապշակտուր) Ինչո՞ւ:

Վարող-«ցանող» տղա -Անցած հարցազրույցի ընթացքում, պարոն Քոչարյան, ես ասեցի եթե երբ որ Դուք ա-արդեն ա-ասեցիք, որ խոսքը գնում է ձերբակալման մասին, ա-ասեցի՝ շատերը ծափ կտան դրան… Ե՜-և՜ իրականում շատերը ողջունեցին… Բավարարո՞ւմ է Ձեզ ընդհանրապես էդ մթնոլորտը… (Տղան հաստա՛տ դեռ «աստրալում» է ՝ Գ.Ս.)

Քոչարյան -Նու, առաջինը, չեմ ընդունում «շատեր» որակումը:  Կա ագրեսիվ փոքրամասնություն (զգացի՞ք, որ, Քոչարյանն էլ էդ տղու նման հաստատ էստե՛ղ չէ, փախած է, բայց, ի տարբերություն իր զրուցակցի, ոչ թե «աստրալից», այլ Լուսնի վրայից է «Վայբերով» միացել՝ Գ.Ս.), որը կարող է տպավորություն թողնել էսպես «շատեր» որակելու համար: Չեմ կարծում, որ «շատեր»…

Վարող-«ցանող» տղա -Դե է՜-ը՜…

Քոչարյան -Հեղափոխական ակտիվիստները՝ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ եղել են իմ դեմ, և վերջապես ես երկու ընտրություններով անցել եմ, և 36 տոկոսը մեր բնակչության դեմ է քվեարկել, ինչ քվեարկել է այլ թեկնածուի կողմից: Ենթադրում եմ, որ բավական քանակի մարդիկ կան Հայաստանում (ընդգծումը՝ Գ.Ս), որոնք ինձ չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով, բայց կան նաև բազմաթիվ, ես համոզված եմ, ավելի շատ մարդիկ, որոնք ընդունում և հիշում են այն տարիները, երբ ես նախագահ եմ եղել…

Վարող-«ցանող» տղա -Պարո՛ն նախագահ, ե՜…

Քոչարյան -Լավ հիշողություններով են հիշում…

…Այ էստեղ արդեն այս հարցազրույցն ինձ համար, մի որոշ ժամանակով, ավարտվեց, ու իմն սկսվեց:

«Քանակ» տերմինը անասունների համար են գործածում, պարոն Քոչարյան, մարդկանցը՝ «թիվն» է: Տասը տարի Հայաստանի նախագահ աշխատեցիր, բայց հայերենն էլի քո թշնամին մնաց: Ուզում ես գործածե՞լ քո էդ «քանակ» տերմինը՝ ազատ կարող ես գործածել նրա՛նց բնորոշելիս, ովքեր քեզ օգնեցին, որ քեզ հանձնված երկիրը կողոպտես, քանզի կողոպտում էիք զուտ անասնական բնազդ-ինստինկտով, սովից փախածի վախով ու կրքով, իրարից պատառ փախցնելով ու իրար ուտելով: Ու հիմա էդ կողոպտվածի՞ն ես դրել, «քանակ» ասում: Ո՛չ գետին մտնում, ո՛չ գետնի տակ թաղած կողոպտածիցդ երկու բառ ասում, դրել, մարդկա՞նց ես դու «քանակ» ասում… «Քանակը» ձերն է, մեկ էլ էդ կողքդ իբր նստած, բայց «աստրալ» մտած էդ ստեպ-ստեպ սոսկ մայող անլեզու արարածդ է «քանակ», պարոն Քոչարյան:

Ու հիմա դրել, ինչի՞ց ես խոսում: «36 տոկոս»-ի՞ց, որը միշտ քո փոխարեն շատ պատահական ուրիշի՞ն է ընտրել: Այսինքն՝ ըստ քեզ ՀՀ բնակչության 64 տոկոսը միշտ կամ քեզ է ընտրել, կամ չի՞ մասնակցել քվեարկության՝ կարոտդ իրենց սրտում քոչած լինելու պատճառով: Այսինքն՝ ՀՀ բնակչության մինիմում 50 տոկոսից ավելին քե՞զ էր միշտ ընտրում-նախընտրում, բերում իր գլխին դնում: Թե՞ պետք էր ասել, որ արտագաղթը իսկը քո ուզածն էր, քանզի դրանց ձայները քեզ էիր գրում, թվեր կրակում, ո՜վ նշանառու: Իսկ քեզնից զզված ու գաղթած մարդիկ էդպես էլ հավետ անտեղյակ էին մնում, որ «իրենք են քո ամենաընտիր ընտրազանգվածը»:


Լուսնից վա՛ր իջիր, այ անձեռնմխելի՛: Թառել ես Լուսնին, որ անձեռնմխելիությունդ լրի՞վ ապահովես: Ասում ես՝ էդքան մարդ «լավ հիշողություններով է քեզ հիշո՞ւմ»: Հիշելը հիշում են, բայց է՛դ հիշելուն ոչ թե «լավ հիշողություն», այլ «հիշոց» են հայերենում ասում, քո լեզվով՝ «քուֆուր»: Կամ որ քո կարծիքով էդքան քեզ համար խելքը կորցրած ունես, ինչո՞ւ չես կանչում դրանց հանդիպման, մի հատ գոնե մինի-միտինգի՛: Կանչի՛ր՝ կիմանաս, թե քո առթիվ իրենք ինչ են էսօր «հիշում»: Կանչի՛ր, կգան ու մինի-միտինգդ մաքսի կսարքեն, քեզ ընե՜նց «կհիշեն», որ դու ոչ միայն անունդ, այլև, ավելի՛ն, պահածդ փողերի տե՛ղը կմոռանաս, ու այ էդ ժամանակ դու էլ, էդ կողքդ նստածի նման, կակազողների դպրոցից ոսկե մեդալ կստանաս:

Ախր թե էդքան «պակլոննիկ» ունես, առանց կանչելո՛ւ իրենք պտի գային, միտինգ անեին: Քանի՞ հոգի եկավ՝ քեզ կալանքից ազատելու ցասումից գժված միտինգ անելու: Նիկոլի միտինգին նայի՛ր, տակը ինչ մնաց, դրա՛նք պիտի գային: Բայց որ նայում ես Նիկոլի միտինգին, պարոն այսպես կոչված նախկին նախագահ, տակն էլ գրեթե բան չի մնում, որ դրանցով էլ դո՛ւ միտինգ անես: Տակը մնացած ու «քեզ նվիրված» էդ «գրեթե»-ի մեջ ասե՞մ՝ ով է մտնում: Խնդրե՛մ:
Տակը մնացած ու «քեզ նվիրված» էդ «գրեթե»-ի մեջ մտնում են՝
-կողքդ նստած էդ հարիֆ-անլեզուն ու իր պես մի քանի «առանձնակի դաժան խաբվածներ»՝ քո անձնական ու քո ընտանեկան եթերի սոխակ-տատրակներ, «Երկիր Մեդիայիցդ» մեդիումիդ կանչած մի քանի… «ոգի»,
-կնկա շորեր հագցրած ու ոստիկանների վրա բաց թողած մի գումարտակ տականք,
-մի քանի մումիա քո՛ ՀՀԿ-ից,
-մի քանի կենդանի դիակ Սերժի՛ ՀՀԿ-ից,
-մի հատ միայնակ ցուցարար՝ էդուարդո էռնեկյան՝ անտեր մնացած ընկե՛րդ՝ գործով…

…Վե՛րջ: Էլ պոտենցիալ մի հատ՝ անգամ քո՛ռ միտինգավոր չունես: Անգամ Պուտինը քեզնից երես թեքեց, դու էրեսի զոռով ու քո ձեռից սնվող տատրակների ղունղունող բերնով «ֆեյք» ես տարածում, թե Պուտինն ընկերդ է ու քեզ չի մոռացել: Անգամ նենց քայլի ես դիմում, որոնց մասին մարդկանց քիչ առաջ ասացի, բայց, համոզված եմ, էնքան անհավատալի բան է, որ մարդիկ դժվար հավատան. տականքներիդ կնկա շորեր հագցրած, քո խոսքերով՝ «ագրեսիվ փոքրամասնություն» դարձած՝ երկիր ես խառնում: Օրը մի հատ «ստեղ-ընտեղ քաղաքում դրված ռումբի» մասին են հեռախոսներով տականքներդ «ֆեյք» տարածում: Էլի՛ խառնում ես: Ու էլի՛ խառնելու ես: Այ դրա՛ համար քեզ պետք է մեկուսացնել: Քեզ ազատություն տվին՝ դու խառնելո՛ւ ես, շառը գցելու ուրիշի վրա: Խառնելն էությունդ է: Ժողովուրդը ոնց որ քո հայտնվելը կանխազգալով է իր խոսքն այս ասել.
-Դուրս ես տանում՝ մրսում ա, ներս ես բերում թ… ա:

Հա՛, դու միշտ դրսում թիփի ես անելու ու էսօրվա պես այ սենց մրսելու, մրսածիդ մաղձը մարդկանց վրա թափելու, իսկ ներսում՝ միայն ապականելու: Դու չես փոխվելու: Քեզ չմեկուսացրին՝ կռիվ ես գցելու: Ոնց որ տականքներիդ մեր Բանակի շորերը հագցրիր ու մարդկանց կոտորել տվիր, շառը կոտորվածների ու Բանակի վրա գցեցիր, ոնց որ տականքներիդ կնկա շորեր հագցրիր ու քո «ագրեսիվ փոքրամասնության» էդ գումարտակը կազմեցիր, վաղն էլ, քեզ շատ չկա, նույն էդ տականքներիդ մեր ոսոխի հանդերձը կհագցնես ու կհանես մեր զինվորների դեմ: Չմեկուսացրին՝ կռիվ ես սարքելու: Երկրից դուրս եղար՝ դրսից էս կռիվ սարքելու: Երկրի ներսում եղար՝ ներսում ես կռիվ գցելու: Հանուն ժողովրդի նորմալ կյանքի վերահաստատման՝ քեզ մեկուսացնել է պետք, «իզոլենտով» քեզ երկու-երեք տակ փաթաթել է պետք, քանզի հենց դու ու քոնոնք եք քո հիշատակած էդ ամենաագրեսիվ փոքրամասնությունը:

Ձեր խոնարհ ծառան, թեպետ տհաճությամբ, սակայն ճարահատ շարունակեց լսել «Երկիր Մեդիայի» հյուրընկալած «մեդիումի»զրույցը «աստրալ սուբստանցից» դեռևս լիովին չվերադարձած վարողի հետ: Վերադարձած լիներ՝ մի հարց գոնե կտար, կոնկրե՛տ, ուղի՛ղ մի հարց. «Մարդկանց ո՞վ կոտորեց մարտի 1-ին, կասե՞ք, պարո՛ն Քոչարյան»: Կամ գոնե մի անգամ կցավակցեր մարդկանց հարազատներին: Դրա փոխարեն ահա թե ինչ հարց է տալիս դեռևս Լուսնի վրա իրեն երևակայող «թանկագին» հյուրին.

Վարող-ցանող տղա  -Պարո՛ն Քոչարյան, մամուլի ասուլիսին ամենակարևոր բանը, որ ուզում էիք ասել, երբ չկարողացաք, ի՞նչն էր լինելու, ի՞նչ ուղերձ էր լինելու:

Քոչարյան  -Օ-օ՜, էնքա՜ն բան կար ասելու. խանգարեցի՜ն…

 …Ու այստեղ արդեն նորից կիսատ մնաց իմ դիտելիքն ու իմ լսելիքը. էս անգամ սի՜րտս լցվեց, ու ես ամբողջ էդ լցվածս սրտով ուզեցի երկու բառ ասել էդ խեղճ «խանգարված» մարդուն.
-Վա՜յ  իմ «խանգարված» նախկին նախագահ, քեզ դրին, էդպես առանձնակի դաժան խանգարեցի՞ն: Բայց մյուս կողմից էլ՝ էն ժամանակ խանգարեցի՞ն, հա՞, է հիմի՛ ասա: Երեկ ինչի՜ն որ էդպես խանգարեցին, բո՜-լո՜րն էսօր ասա՛:

 Ու այս հարցը ես հիմա տալիս եմ՝ Քոչարյանի կողքին նստած էդ տղու տեղակ, անգամ հորդորում.
-Այ տղա, ի՞նչ կըլնի, մի բերան հարցրու՝ «Ի՞նչ էիր ուզում ասել, պարոն Քոչարյան, ինչ երեկ չասիր, այսօ՛ր այստե՛ղ ասա՛, պարո՛ն Քոչարյան»:
…Էդպես էլ չհարցրեց էդ անիրավը, խոսքը կտուրը գցեց, մարդկանց կոտորած իր զրուցակցի սև անցյալը դրեց, տեղում պարտակեց, առանց գետինը մտնելու անցավ իր զրուցակցի «լուսավոր» ապագային ու էդ ապագայի բյուր պլաններին: Ու իր զրուցակցից, որպես իր համար մեծ աչքալուսանք, քամեց ու լսեց այն, որ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն…

Պարոն Քոչարյան, մոռացա ասել՝ սուփրան փռել են, քեզ են սպասում: Հա՛, վերադարձիդ են անհամբեր սպասում, բայց հաստա՞տ գիտես, որ քաղաքականություն ու ոչ Նուբարաշեն: Բա որ քաղաքականության տեղ Նուբարաշե՞ն քեզ վերադարձնեն, ընտրական շտաբդ բերդո՞ւմ ես բացելու: Ավելի դյուրին է շտաբդ էդ հիմնարկի կողքին գտնվող՝ հավիտյանս խաղաղ «հիմնարկո՛ւմ» բացել, քան է՛դ հիմնարկում: Նախընտրական ուղերձներիդ տեղ «քսի՞ֆ» ես ղրկելու: Բա որ անցյալի «կասյակներիդ» համար էդտեղ քեզ կանչեն, «թավան» դնեն վրադ: Ծանր «թավանի» բեռան տակ կքած՝ ո՞նց ես ընտրարշավ, ընտրակա՜ն մարաթո՜ն վաղը ելնելու…

Ու այ այստե՛ղ «աստրալ» գնացած տղան, իր զրուցակցի քաղաքականություն վերադառնալու ուրախալի լուրից դոպինգ ստացած, վերջապես վերադառնում է իր խուլ «անգոյությունից» ու էնքան ոգևորվում, որ անգամ ինքն է սկսում կուտ տալ իր զրուցակցին:

Վարող-ցանող տղա  -Է՜ վերադառնում եք որպես անհա՞տ, թե՞փորձելու եք նաև քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել:

Քոչարյան -Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Ես կարող եմ ասել պատճառների մասին: Ինչի՞ եմ մտածում, որ պարտավոր եմ ուղղակի վերադառնալ քաղաքականության մեջ: (Ու ստեղ Քոչարյանն արդեն իր բերանո՛վ է իր կողքի տղուց կուտ ուզում՝ Գ.Ս.) Հետաքրքի՞ր է պատճառները: (Հաստա՛տ որ հայոց լեզուն մնաց էս մարդու առաջին թշնամին, թեպետ կողքինն էլ մեծ դժվարությամբ է հայերենի հանդեպ իր թշնամությունը զսպում՝ Գ.Ս.):


Վարող-ցանող տղա -(Քոչարյանի խնդրած կտի ակնարկն առնելով՝ սկսում է կուտ տալ՝ մատների վրա հաշվելով իր տված կտի բոլոր հատիկները՝ Գ.Ս.)  Երկրի ներքաղաքական վիճա՛կը, Ղարաբա՛ղը, թե՞ ի՛նչ (ու այ ստե՛ղ մի շա՜տ անհարմար բան է ստացվում. նոր-նոր թմրահան եղած էս տղու երրորդ մատն ուղիղ Քոչարյանի դեմ ցցված է մնում՝ Գ.Ս.)…

Ու այ ստե՛ղ պարզվում է նաև Քոչարյանի ուզած ու դաշնակցականների  սիրած կտի էությունը. իրենց ամբարում թանկ-թանկ պահած ա՛հը, թուրքի ու ռուսի՛ այսօր շռայլորեն շաղ տրվող ահը:
Ա-յո՜:
Էկա՜ն-հասա՜ն իրենց ամեն անգամվա տրամաբանական վախճանին՝ թուրքի ահին ու ռուսի ահին: Տված էդ կտից Քոչարյանը, նոր ավյուն ստացած սոխակի նման, իջնում է հայոց համազգային կոռուպցիայի պարտեզում վարդի պես իր տակ բացված դաշնակցության կարմիր թերթին, ու սույն սոխակն արդեն սկսում է երգել: Երգն էլ գիտե՞ք թե ինչի մասին է: Այո՛, մեր ոսոխների վաղը ցփնելիք ահ ու սարսափի՜, ծա՜նր հարցականի տակ ընկած մեր ապագայի՛ ու առանց Քոչարյանի հայրենի երկրի դատապարտված լինելո՛ւ մասին է:

Ու Քոչարյանը գալիս-հասնում է նորից… բանակին, ու մեղադրում նոր իշխանությանը, որ նա բանակն այսօր դրել-թուլացնում է: Իսկականի՜ց որ ամենաագրեսիվ փոքրամասնություն: Հենց այս մարդու ու իր նմանների համար են կարծես ռուսները ասել.«Наглость – второе счастье»:  Պատկերացնո՞ւմ եք, ինքն, իր Սերժը, իրենց «մանվելները», իրենց «սաշիկները» բանակից կաշին ու կմախքը թողնում, նոր իշխանությանն են այսօր դրել-մեղադրում:

Բանակը քո միակ նվաճմա՛ն՝ հայոց համատարած կոռուպցիայի՛ արդյունքում թուլացավ, պարո՛ն Քոչարյան:

Բանակը քո վարած քաղաքականության արդյունք ազգի կեսի գաղթելու «շնորհի՛վ» թուլացավ, պարո՛ն Քոչարյան: Մարդ չթողիր երկրում, որ գնան-ծառայեն, պարո՛ն Քոչարար, եղածների ձեռից էլ դու ու քոնոնք հացն առաք-տվիք ձեր շներին, հիմա դո՞ւ ես ուրիշի մեղադրում: Սելը ճռռալու տեղ, սելվո՞րդ է ճռռում, այ… բայղուշ ճռի՛կ:

Բանակը թուլացավ, որովհետև ձեր ու ձերոնց երեխեքին չէիք ղրկում ծառայելու, իսկ ծառայողներին էլ էնպես զզվեցրիք, որ երկրից գնացին, գաղթական դարձան, սեփական երկիր պաշտպանելու տեղ գնացին ուրիշի նոքարը դարձան: Ու դուք այսօր, առանց իրարից նողկանք զգալու, անպատկառի պես նայում եք իրար աչքերի մեջ ու մեղքը բարդում ընդամենը երեք ամիս առաջ երկրի գլուխ անցածների՞ն: Բա 20 տարի՞ ով էր թուլացնում երկիր ու բանակ ու փոխարենը ուժեղացնում սեփական օֆշոր ու սեփական բանկ: Դո՞ւ, պարոն Քոչարար, թե՞ Նիկոլը: Նիկոլն Արթիկում էր, դու՝ յոթերորդ երկնքում, ո՜վ մարդու իրավունքների լացակումած պաշտպան էսօր մեկեն ու հանկարծահաս դարձած: Ձե՛ն հանիր, ստերի՛ արքայից արքա, ձե՛ն հանիր, դավերի՛ արքայից արքա, ձե՛ն հանիր, խարդավանքների՛ արքայից արքա, ձե՛ն հանիր երեսպաշտությա՛ն արքայից արքա, ձե՛ն հանիր մարտի 1-ին ոչ թե Բանակի, այլ Բանակի հանդերձը հագած տականքի գերագույն հրամանատար ու գլխավոր դեկորատոր ու դիմահարդար, ձե՛ն հանիր կաշառքի՛ հայոց ռահվիրա, ձե՛ն հանիր հայոց «նիսիաների՛» «մեծագույն» ռահվիրա՝ և՛ խանութներում բացած մարդկա՛նց «նիսիաների», և՛ արտաքին պարտքի բնագավառո՛ւմ բացած ձեր «նիսիաների», որոնք էլի էդ հալածված մարդիկ վաղը պտի փակեն… Ու հիմա, էդ «սխրանքներիդ» բեռը շալակիդ, գալի՜ս ես քաղաքականությո՜ւն: Ու էդ կողքինդ էլ սիրահարվածի կակուղ աչքերով նայում է քեզ պես ասպետի դարձին ու հիացմունքից իրեն կորցնում: Էնքան է քեզնով էդ տղեն տարվում, որ իրեն հարցնես՝ անունդ ի՞նչ է, ասելու է՝ Ռոբերտ…

Անլեզո՜ւ, խոնա՜րհ , քեզնով էդպես տարվա՛ծ, քեզնո՛վ էդպես արած արարածին գտել, լա՜վ ես զգում քեզ, է՜լի: Կարգին հարց տվողի գլուխը կորցրել, էդ անհոդաբաշխ խոսքի «վարպետին» դրել ես կողքիդ, դրա՝ հորթի հայացքի ներքո, դրա հնազանդության շքեղ պայմաններում մեջքիդ թև բուսեցրել, թևերդ բացել, խիզա՜խ ճախրո՜ւմ ես, համ էլ էդ թևերով ի՛սկը «հրեշտակ» քեզ ներկայացնում…

…Չէ՛, ո՛չ հրեշտակ ես, ո՛չ էլ արծիվ ես: 20 տարի երկրի վրա նավսդ գցած շատ երկարակյաց ագռա՛վ ես ընդամենը, պարոն Քոչարյան, սոսկ ազգի բայղուշ, որ մի ողջ սերնդի կորած սերունդ սարքեց, որ մի ողջ սերնդի լավագո՛ւյն, չքնա՛ղ տարիները խլեց, որ ազգի կեսին գաղթական սարքեց, էն մյուս կեսին էլ, կանխամտածվա՜ծ, ուզում էր սովից կոտորել, փառք Աստծու, չհասցրեց: 
Ա՛մեն: 

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ