Մադրիդի արքայական ակումբի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի իր զավակը խաղա բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը: «Ինձ դուր է գալիս Փարիզը: Ես սիրում եմ այցելել Ֆրանսիա, չէ որ այստեղ բոլորն ինձ լավ են վերաբերվում: Եթե անկեղծ, ապա ես դեմ չէի լինի, որ որդիս խաղար «ՓՍԺ»-ում, սակայն ես կուզենայի, որ նա վերադառնար «Մանրեսթեր Յունայթեդ» », — ասել է Ավեյրուն AS պարբերականի հետ զրույցում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուին մինչեւ ութ տարի ազատազրկում է սպառնում: