Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադը RT-ի հետ զրույցում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն ուղղված վիրավորանքին: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Ասադին անասուն էր անվանել: Ասադն ասել է, որ ինքը չի խոսում այն լեզվով, ինչ Թրամփը եւ իրեն թույլ չի տա համարժեք բառով որակելու Թրամփին: Ասադը նկատել էր, որ նման բառապաշարով խոսում է Թրամփը եւ դա արդեն բավական է, որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն նրա մասին: Սիրիայի նախագահը նաեւ ասել է, որ նման կարգի հայտարարություններն ու որակումները որեւէ բանի վրա ազդեցություն ունենալ չեն կարող, քանի որ սովորաբար ակաջալուր են լինում ողջամիտ մարդկանց: