Լոռու մարզի Դեբեդ համայնքում գործող SMART նորարարական կրթական կենտրոնի ձևաչափով կենտրոններ կստեղծվեն նաև հանրապետության այլ համայնքներում։ Նախաձեռնության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյնաի հետ հանդիպմանը հայտնել է գործարար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը։ Նախատեսվող կենտրոններում ներգրավված դպրոցականներին ու երիտասարդներին նորագույն տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, արվեստի տարբեր ճյուղեր կուսուցանեն բարձրակարգ մասնագետները։

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից, Գարո Արմենն անդրադարձել է նաև առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող բիզնես ծրագրերին ու նշել, որ սփյուռքի տարբեր գործարար շրջանակներ ևս դիտարկում են հայրենիքում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները:

Ողջունելով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունն ու ոչ պակաս կարևորելով սփյուռքի ներկայացուցիչների կողմից տարբեր ուղղություններով բիզնես ծրագրեր կյանքի կոչելու նախաձեռնությունները՝ Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ վստահեցրել է՝ կառավարությունն իր քայլերով ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու համար: