ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը: Ներկայացնում ենք նախարարության կատարած աշխատանքը՝

-բանակցությունների և ծախսերի օպտիմալացման արդյունքում սրտի ստենտավորման գների զգալի նվազեցում, հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն,
- ներքին տնտեսումների հաշվին առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացում,
-ծախսերի արդյունավետ կառավարման շնորհիվ Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի աշխատավարձերի բարձրացում,
-ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ, իրազեկման աշխատանքներ,
-նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերի կտրուկ ավելացում` 35-ից հասցնելով 50-ի,
-հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկողության ուժեղացում` պայմանավորված աղիքային վարակների սեզոնային եւ էնտերովիրուսների ընդհանուր ակտիվացմամբ,
-մանկական և մայրական մահացության ամեն դեպքի առանձին քննարկման մեխանիզմի ներդրում,
-դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ,
-էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման կազմակերպում,տեխնիկական և տվյալների անվտանգության խնդիրների շտկում։
-միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների միջոցով առողջապահական ապահովագրության համակարգի ընդլայնման առարկայական քննարկումներ,
-«Հոգեբուժության մասին» օրենքի լրամշակում,
-ներքին ֆինանսական տնտեսումների միջոցով հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգման, բարեկարգման աշխատանքների մեկնարկ,
-պետպատվերով սպասարկվող հիվանդների առցանց հերթագրման համակարգի ներդրում` բացառելու բուժհիմնարկների կողմից անհիմն մերժումները և անհարկի հետաձգումները,
-պատվաստումների ընթացակարգի փոփոխություն, անցում հնգավալենտից վեցավալենտի,
-ուսումնասիրություններ բուժհաստատություններում մոնիթորինգի համակարգի ներդրմամբ,
-համակարգային փոփոխություններ առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներում (Արյունաբանական կենտրոն, Տուբերկուլյոզի ազգային կենտրոն, ՀԱՊԱԿ),
-Սևանա լճի ջրի որակական մոնիթորինիգ, բնակչության իրազեկման բարձրացում,
-«Կուրության կանխարգելման» ծրագրի ֆինանսական բլոկի վերանայում, ծրագրային խնդիրների շտկում,
-ակտիվ հանգստի շրջանում Սեւան-Երևան մայրուղու վրա շտապօգնության մեքենաների կայանում, արտերկիր մեկնողներին տարբեր երկրների համաճարակային վիճակի մասին իրազեկում, պատվաստումների կոչ,
-կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված քայլեր, քննարկումներ,
-շտապօգնության մեքենաների ձեռքբերում և բաշխում հանրապետության ողջ ավտոպարկը թարմացնելու նպատակով,
-Արագածոտնի Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադեոսեանների բուժկենտրոն-հիմնադրամի» պետական ֆինանսավորման ավելացում` 29.4 մլն դրամին ավելացնելով ևս 20 մլն դրամ` սպասարկելու նաև Օշականի հաշմանդամ երեխաներին, կրճատելու հերթերն ու ապահովել վերականգնողական բուժման մատչելիությունը,
-շուկայում կասկածելի ծագման դեղերի խմբաքանակի հայտնաբերում, ապօրինի ներկրման փաստի արձանագրում,
-Վրաստան պաշտոնական այց, գործակցության պայմանավորվածություններ,
-Ամստերդամ աշխատանքային այց, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման գործում Հայաստանի փորձի և կատարվող աշխատանքների ներկայացում,
-այցեր հանրապետության բոլոր մարզեր և Արցախ`տեղական խնդիրներին ու բուժհաստատությունների պայմաններին տեղում ծանոթանալու և խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար,
-Մեծ Բրիտանիայի հետ առողջապահական կապերի հաստատում, որոնք մինչ այժմ բացակայել են,
-ֆինանսական շտկումներ ծննդօգնության ոլորտի հատկացումներում,
-բուժօգնության դեպքերի անհատական վարման (case managament) ինստիտուտի ներդրում` կապված Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ: Քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո մինչև բուժման ավարտը,
-միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ակտիվ հանդիպումներ, առողջապահական առաջնահերթությունների և անելիքների քննարկում (ԱՀԿ, «Յունիսեֆ», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտե, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, «Վորլդ Վիժն», IDEA, «Բժիշկներ առանց սահմանների, Համաշխարհային բանկ, Եվրասիական զարգացման բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ,
-անվանի մասնագետների հետ հանդիպումների միջոցով ոլորտի առանցքային զարգացումների շուրջ քննարկումներ` Լորդ Արա Դարզի, Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյան, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյան, IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեան, սփյուռքահայ բժիշկներ,
-հանդիպումներ, քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իրանի դեսպանների հետ: