Հարյուր խրատ Նիկոլին 100 օրվա առիթով

Այսօր պատմական օր է և յուրաքանչյուր հակա-ՀՀԿ-ական, նմանապես հակա-ՀՀՇ-ական, հակա-ՀՅԴ-ական և հակա-ԼԳԲՏ-ական և հակա-աղանդավորական պետք է հոտընկայս դիրքավորվի հրապարակում՝ վասն հայկական պետականության հաղթանակի: Եկեք զինվենք երկու բրդուճով, 1 շիշ ծիրանի օղիով (որն արտադրվում է մեր ագարակում) և չորս զույգ նախշուն ղշերով: Տեղին կլինի, որ հայ այրերը հանրահավաքին ներկայանան թևանցուկ արած սեփական զոքանչին…

***

Նիկոլի ամբիոնին դիմահայաց Ագարակի տրիբունան է, որտեղից ելույթ ունենալու պատիվը  ես՝ մեծարգո Սեթ Գմփոյանս, վերապատվել եմ ներքոհիշյալ զույգ անձանց:

Արիստակես (սեռահասուն խոճկոր, հաստիքային քաղվերլուծաբան) - Մեծարգո հանրահավաքավոր ժողովուրդ հայոց, մեծարգո տիար Սեթ Գմփոյան, մեծարգո տիար ՀՀ վարչապետ,  հանրապետության գլխավոր չարիքը կուսակցություններն են, քաղաքական այս որոմը ճարակել է Հայաստանը: Անհրաժեշտ է խորհրդարանական օրենքով, կառավարության որոշմամբ և Սահմանադրական դատարանի կնքումով չեղարկել կուսակցությունների գոյությունը: Մեծահարգ տիար Նիկոլ, այս ծով բազմությանը հանրապետության հրապարակ հրավիրած վսեմաշուք անձ, երկրում այսօր մշտապես բնակվում է 1 մլն 777 հազար 418  մարդ: Մնացած մեկ միլիոնը դեգերում է աշխարհով մեկ և գումար է վաստակում մայր հողին կառչած մնացած մերձավորներին  ուղարկելու համար, որպեսզի վերջիններս հանկարծ քաղցից չանմահանան:

ՀՀ-ում մեկ1մլն մարդ պարբերաբար ընտրում և ընտրվում է: Նախընտրական խոստումները հեղեղում են երկիրը, ինչպես մայրաքաղաքը անցած դարի 40-ականների վերջին հեղեղեց  կատաղի Գետառը: Ընտրության օրից մեկ շաբաթ անց նախընտրական խոստումները նմանվում են բակի պարանի վրա կախված փնթի կնոջ գույնզգույն լվացքին:

Տիար Նիկոլ,  հանրահավաքակենտրոն քաղաքական այր, ներկայումս ՀՀ չափահաս (այն է՝ սեռահասուն տարիքի) բնակչության 90%-ը բազմակուսակցական է: Վերոնշյալ 90%-ի 77%-ը ակամա է բազմակուսականացվել  պաշտոնը չկորցնելու հարգելի նպատակով: Եվ ահա այսօր քաղաքական ծախուներ  են խորհրդարանի մեծամասնությունը, քաղաքապետերի և գյուղապետերի ճնշող մասը: ՀՀ լեռներում գլխահակ դեգերում են ակամա կուսակցականացված չոբանները,  ՀՀԿ-ական տնօրենների խստազդու հայացքի ներքո դասասենյակներում ամոթից շիկնած դասավանդում են  նույնքան ՀՀԿ-ական դասվարները,  ՀՀԿ-ական բուժհաստատությունների անխտիր կուսակցականացված բոլոր աշխատակիցները: Այսինքն՝ բուժակները, բժշկուհիները, սանիտարներն ու ռենտգենոլոգները հենց այն միակ ու ազգաշահ կուսակցության անդամն են, որին անդամակցում է բուժհաստատության սեփականատերը:

3-րդ հանրապետությունում երկու հասարակական խավ է ապակուսակցական՝ արհեստավարժ թափառաշրջիկ-բոմժերը և էժանագին մարմնավաճառները:

Մի խոսքով կուսակցությունները մեր կյանքի սարդոստայնն են, չնայած հաճախ են ներկայանում որպես երկրի աղ: Զորօրինակ, ինչպես այդպիսին է իրեն համարում  հանրահայտ քաղդհոլ, քաղմարմնավաճառության մշտավառ ատրուշան տիար Արտաշեսը Գեղամյան:

Պարոն Նիկոլ՝ ի տոհմե Փաշինյան, եթե հիրավի եք ուզում ունենալ ժողովրդավար Հայաստան, սիրո ու համերաշխության շնչով ապրող երկիր,  
չեղարկեք 3-րդ հանրապետության բոլոր կուսակցությունները, ազատեք երկիրը այս անբուժելի թութքից: Եվ, կշահեք, չկասկածեք:

Նաթելա,  (կույս այծուհի, հանրային գրբաց)  -Մեծարգո տիար Սեթ Գմփոյան, մեծարգո տիար ՀՀ վարչապետ, մեծարգո հանրահավաքավոր ժողովուրդ հայոց,  ես հատուկ ամուսնական առագաստ չեմ մտնում, քանզի կյանքս նվիրաբերել եմ «Սիրո և համերաշխության»  հեղափոխության հաղթանակին: Առավոտ կանուխ կճղակներս  ես  օծեցի ձիթապտղի անուշաբույր յուղով, կոտոշիկներս սրեցի  դամասկոսյան որձ սրաքարի վրա և սուրճի գլխիվայր շրջված բաժակը բերելով ելման դիրք՝ փորձեցի կանխագուշակել իմ ու  Ձեր  երկրի միացյալ  ապագան:

Իմացած եղեք՝
-երկրի բնակչության 22.7%-ը աղանդավոր է:  Ու սա «շնորհիվ» Հայ առաքելական եկեղեցու գլխին նստածի ու նրան կից գործող եպիսկոպոսաց դասի հանցավոր անգործունեության: Վտանգավորության չափով սրանք գերազանցում են անգամ քաղպոռնիկներին,
-երկրի բնակչության 2.7%-ը ԼԳԲՏ-ական է: Վտանգավորության չափով սրանք գերազանցում են անգամ աղանդավորներին:

Այնինչ այսօր զարթոնք է մեր կյանքում և այս հենքի վրա մի՞թե աղանդները սիրո նախանշան են, ու արդյո՞ք ԼԳԲՏ-ականները համերաշխության երաշխիք են: Անշուշտ՝ ոչ: Եվ ահա վերջնագիր-կանխագուշակումս: Քանի դեռ աղանդավորական և համասեռամոլական նախրաոհմակները դրության տերն են Հայաստանի բոլոր բնակավայրերում, ապա երկրի ապագան կծածկվի կարկտաբեր ամպերով, ժողովուրդն էլ կփակի փողոց ու դպրոց և Ձեզ գահընկեց կանի:
Արժե՞ հակահանրային տականքի պատճառով կորցնել գահը:

Հ.Գ. Վերջին պահին Ագարակի հետաքննիչ թափառաշրջիկ շուն Սէմուելն ու խղճի կալանավոր կարմրագեղմ ոչխար Զումբատը մեկնեցին գործուղման՝ իրենց հետ տանելով հանրահավաքի համար նախատեսված բրդուճներն ու օղին՝ թողնելով միայն զոքանչներին, ինչ հարկավ խիստ պախարակելի է: Ես՝ պատվարժան Սեթ Գմփոյանս, պաշտոնապես իրազեկում եմ Ձեզ՝ մեծարգո Նիկոլ վարչապետ, որ հարցը ամենայն խստությամբ քննության կառնվի ագարակի արտահերթ նիստում, ու մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը: