Ինչպես հայտնում է իսպանական ֆուտբոլի բարձրագույն խմբի պաշտոնական կայքը, Relevant ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա 15 տարիներին ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մի քանի հանդիպումներ ԱՄՆ-ում եւ Կանադայում անցկացնելու վերաբերյալ: Ստեղծվել է La Liga North America ընկերությունը, որը պրիմիերայի շահերը կներկայացնի Հյուսիսային Ամերիկայում:

«Սա հեղափոխական համաձայնություն է, որը մեծ խթան կլինի ԱՄՆ-ում եւ Կանադայում ֆուտբոլի տարածման եւ զարգացման համար», -ասել է լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Պայմանագրով նախատեսված է, որ արդեն այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնը» մեկական հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ում: