ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը՝ տեղեկացնում է ծառայության մամուլի կենտրոնը: Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին: Հընթացս քննարկվել են երկկողմ համագործացության առանցքային հարցեր: