Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի հերթական ուղիղ եթերը նվիրել է օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին խոսելուն: Փաշինյանն առաջարկել է հանրահավաքից առաջ հավաքվել քաղաքի թաղամասերից մեկում և քայլերթով մեկնել Հանրապետության հրապարակ այնպես, ինչպես «թավշյա հեղափոխության» օրերին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում վարչապետն անդրադառնալու է նաև իր պաշտոնավարման 100 օրվան, այդ ընթացքում երկրում ու նրա շուրջ ընթացած, ընթացող զարգացումներին:

                                                                                                                  Սոնա ԳԻՇՅԱՆ