Փոքր ինքնաթիռների համար նախատեսված «Ventus» կոչվող սարքը քամու ուժի միջոցով հնարավորություն է տալիս օդանավի ներսում լիցքավորել բջջային հեռախոսներ, պլանշետներ, GPS սարքեր և նավիգացիոն այլ միջոցներ, ինչպես նաև 3-5 աստիճանով սառեցնել օդը:

Էներգիայի միջոցով վերականգնվող սարքը ստեղծել է Սիրիայից փախստական, 21֊ամյա Շուշի Բակարյանը: Հալեպում ծնված և մեծացած Շուշին 2016 թվականին ծննդավայրը հարկադիր լքելով՝ հիմնական բնակության հնարավորություն է ստացել Կանադայում: Այստեղ նա ընդունվել է Կոնկորդիայի համալսարանի տիեզերական ճարտարագիտության բաժին, որտեղ սկսել է ուսումնասիրել ավիացիոն, վերականգնվող էներգիայի և էներգետիկ շարժիչային համակարգերը:

Այժմ երիտասարդ հայուհին աշխատում է «Stratos Aviation» կոչվող ասոցացիայում՝ որպես ադմինիստրատոր: Այս տարի նա հիմնադրել է «Stratos Aerospace Lab» լաբորատորիան, որի նպատակն է խթանել ավիացիայի և ավիացիոն տեխնիկայի զարգացումը ուսանողների, ճարտարագետների ու ձեռնարկատերերի համար:

                                                                                             Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ