Քաղաքական ամնեզիան պատուհաս է, տիար Բուռնաշ

 

«Հանրապետական կուսակցությունը նավասարդյանական կուսակցություն է, իսկ  ներկայիս Հանրապետականը Աշոտ Նավասարդյանի հետ կապ չունի»։

Աշոտ-Բուռնաշ Աղաբաբյան, ՀՀԿ համահիմնադիր

Ամնեզիան անհույս բան է, քաղաքական ամնեզիան՝ ուղղակի պատուհաս: Այն հասնում է ոմանց, վազանցում է նրանց իրականության զգացողությանը և, խնդրեմ, պատուհասված քաղաքական գործիչը հայտնվում է հոգեխանգարմունքի հորձանուտում։ Ահավասիկ` Բուռնաշը:

Տխրամած Բուռնաշ, սթափվի՛ր և հիշիր, որ ներկայիս Հանրապետականը Աշոտ Նավասարդյանի քաղաքական այլասերման օրինական (ո՛չ ապօրինի) զավակն է։ Չէ որ 1993-ին արմատական (գերմարտական) ՀՀԿ-ն շրջադարձվեց և հայտնվեց ՀՀՇ-ի գրկում, այն է՝ դարձավ երեկվա թունդ հակառակորդի երդվյալ զուգընկերը։ Մշտական գործածության:

Սակայն ինչո՞ւ դա այդպես եղավ, ափ ի բերան զարմանում է նոր սերունդը:

Բացատրում եմ թվացյալ անբացատրելին: Եղավ այդպես, քանզի քաղաքական խոշորագույն (աննախադեպ և անվրեպ) այլասերման տուրքը «Հրազդան» մարզադաշտին կից նշանավոր տոնավաճառն էր, որը նվիրաբերվեց ՀՀԿ-ին, տոնավաճառի տնօրեն կարգված Բուռնաշ գլխով և ով էլ օր օրի հղփացավ փեսայի և կնքահոր, այն է՝ Գալուստ Գրիգորիչ Սահակյան Իմաստասերի խնամակալությամբ և Անդրանիկ Մարգարյանի ապտակների տարափի տակ ու նրանց աջակցությամբ ներխուժեց ԱԺ, համալրեց մականունակիր երեսփոխանների շարասյունը։

Եղե՞լ է նման պատմա-քաղաքական վայրընթաց, նոր գրկի որոնումներով ապրող տխրամած ու տխրադալուկ Բուռնաշ-Աշոտ Աղաբաբյան:

Պարզաբանիր, պաղատում եմ…