Օգոստոսի 15-ին «Բարսելոնի» «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի է ունեցել ակումբի հիմնադիր Ժոան Գամպերին նվիրված մրցաշարի հերթական խաղարկությունը: Գավաթի համար պայքարում «Բարսելոնը» հյուրնկալել էր արգենտինական «Բոկա Խունիորսին»: Տանտերերը 3 անպատասխան գնդակ են ուղարկել հյուրերի դարպասը և նվաճել գավաթը: Գոլերը հեղինակել են «Բարսելոնի» շարքերը նորերս համալրած Մալկոմը, թիմի նորանշանակ ավագ Մեսին ու Ռաֆինիան: Հիշեցնենք, որ «կապտանռնագույններն» օրեր առաջ նվաճել էին նաև Իսպանիայի սուպերգավաթը՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Սևիլյային»։

Սոնա ԳԻՇՅԱՆ