Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո համասեռամոլների թեման հաճախ է քննարկվում հասարակության լայն շրջաններում։ Մի մասն անհանգստացած է մարդու իրավունքների ոտնահարումից, մի մասն էլ միանգամայն ավելորդ է համարում մարդու իրավունքներից խոսելը՝ գտնելով որ այս դեպքում պղծվում է ազգային նկարագիր, մի ողջ արժեհամակարգ, որն առանձնակի վտանգավոր է մեր նման փոքրաքանակ ազգերի պարագայում։

Այնուամենայնիվ, ցավով պետք է նշել, որ համասեռամոլներն «ակտիվացել են» մեզանում ու արդեն այն աստճան, որ գրոհում են ոստիկանության վրա, որին ոչ վաղ անցյալում դժվար էր չնկատել ԼԳՏԲ-ների նկատմամբ ունեցած հայրական հոգատարության մեջ: Բնականաբար հասկանալի է՝ ինչի դիմաց:

Հա, ուրեմն մեր այս համասեռամոլները ներխուժել են ոստիկանության բաժին ու դա քիչ համարելով՝ մարմնական վնասվածքներ հասցրել երկու ոստիկանի, որից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս լրատվությունն արդեն բավականին ծամծմված է լրատվամիջոցներում, որ ընթերցողի վրա որպես թարմ ինֆորմացիա ծախվի, սակայն այն հետաքրքրական է բոլորովին այլ դիտանկյունից:

Հեղափոխական ժամանակների օրենքով, կախված այն բանից, թե ոստիկանությունը բարիկադի ո՞ր կողմում է, ըստ այնմ այն դառնում է նրանցը կամ մերը՝ Գալուստ Սահակյանին տարակուսանքի մեջ գցելով, թե այդ դեպքում ո՞վ է հերը: Հիմա մեր այս ոստիկանությունը հայտնվել է այնպիսի կարգավիճակում, որ մերն ու նրանցն էլ է արդեն հետին պլան մղվում Գալուստ Սահակյանին մտատանջող հարցի հետ միասին, քանզի հասել ենք այնպիսի ժամանակների, որ գ…, ներեցեք ԼԳՏԲ-ները ոստիկանության շենքի վրա գրոհելու ու դեռ ոստիկան էլ ծեծելու իրավունք են իրենց վերապահում:

Հիրավի որ դառնում ենք ԼԳՏԲ-ների երկիր Հայաստանս: